Դուրս կգա՞ն արդյոք Արցախից նախկին նախագահները
Դուրս կգա՞ն արդյոք Արցախից նախկին նախագահները
Hraparak.am-ը գրում է․ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով նախօրեին առաջիններից մեկն է լքել Արցախը, այսօր հավաստիացրել է, թե ադրբեջանցիների անցակետն անցնելիս ինքը չի կերպարանափոխվել։
Հիշեցնենք, որ արցախցիների շրջանում ասեկոսեներ են շրջում, որ նա կերպարանափոխված ու ծպտված է հեռացել Արցախից` կանացի կեղծամով ու հագուստով, 07 մակնիշի հնամաշ ավտոմեքենայով, որ կասկած չհարուցի:
Բայց շատերը, որոնք ադրբեջանցիների համար ոչ պակաս թիրախ են, շարունակում են մնալ Արցախում: Օրինակ, Արցախի նախկին նախագահները, ԱԺ պատգամավորները, Արցախի պատերազմների հերոսները:
Երեկ քննարկվում էր Վիտալի Բալասանյանի որոշումը՝ մնալ եւ շարունակել ապրել Արցախում, այն պարագայում, երբ Ադրբեջանում որոշում ունեն եւ տարբեր խողովակներով հայտարարել են, որ պատերազմի «հանցագործներին» չեն ներելու։
Ինչ վերաբերում է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանին, ապա նրանց մտերիմներից մեկի կարծիքով` եթե արցախցիների կեսը կամ գոնե 20-30 հազար մարդ մնա երկրում, գուցե նրանք էլ որոշեն մնալ: Հակառակ դեպքում կտեղափոխվեն Հայաստան: