«Լինելու է կոշտ արձագանք»․ Նիկոլ Փաշինյան
«Լինելու է կոշտ արձագանք»․ Նիկոլ Փաշինյան
«Ինչ ա նշանակում` ուսանողների և մարզիկների կազմակերպված խմբերը զանգվածային անկարգություններ են փորձում կազմակերպել Երևանում:
Նրանցից մեկն, ըստ մեր տեղեկությունների` Հայաստանի նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կապ ունի, մյուսներն էլ հենց Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան շրջանակների հետ կապ ունեցող ուսանողներ են Երևանում: Բայց ով ուզում է լինի, շատ կոշտ է լինելու արձագանքը:
Մեր քաղաքացիները շատ ավելի կոշտ և օպերատիվ արձագանք են ուզում, լինելու է: Նրանք ուզում են, որ իշխանությունը Երևանի փողոցներում արյուն հեղի, մենք գործելու ենք օրենքով` պողպատե մանդատին համապատասխան»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ավարտին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոստանալով, որ կշարունակվեն ձերբակալությունները: