ՄամուլՏեսանյութ

«Օրերի ընթացքում Նիկոլին հեռացնելու ենք»․ Անդրանիկ Թևանյան

«Օրերի ընթացքում Նիկոլին հեռացնելու ենք»․ Անդրանիկ Թևանյան

«Կոնկրետ գործողություններ են լինելու վաղվանից սկսած այնքան ժամանակ, մինչև մենք կհասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը ես ձեզ հավաստիացնում եմ` կարգապահ և միասնական ջանքերով օրերի ընթացքում դա տեղի է ունենալու:

Դիմում եմ ուսանողությանը` վաղվանից, երբ որ հայտարարվում է դասադուլ, դուք ստիպում եք, հորդորում եք, խնդրում եք նույնը անել դասախոսներին: Այնուհետև փակում եք ձեր բուհերի ու տների մոտակա փողոցները:

Դիմում եմ ռեկտորներին` միացեք ուսանողությանը, չփորձեք խոչընդոտել, այլապես ձեր անուններն այս բեմից հնչեցվելու են: Վաղը առավոտյան 7:30-ից սկսած հնարավոր բոլոր խմբերով Երևանի տարբեր հատվածներում բոլորդ մեր մոտակա խաչմերուկները և փողոցները փակում ենք, որպեսզի սրանց տեղաշարժը պարալիզացվի: Թույլ է տրվում միայն շտապօգնության մեքենա, հրշեջ և խիստ ծանր վիճակում գտնվող մարդկանց տեղաժողել:

Որևէ կերպ ոստիկանության հետ բախման չենք գնում»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:

Կիսվել էջում