Ինչպես գտնել G կետը և հասնել օրգազմի
Ինչպես գտնել G կետը և հասնել օրգազմի
G կետը շատ զգայուն վայր է, որը հատուկ էմոցիաներ է առաջացնում։ Այնուամենայնիվ, շատերը դժվարանում են գտնել, իսկ ոմանք չեն հավատում, որ այն գոյություն ունի:
Ի՞նչ է G կետը
G կետը տեղակայված է հեշտոցի վերին պատին՝ 5-8սմ խորության վրա: Այս մակերեսը շատ զգայուն է հպումների դեպքում, և հեշտոցային ներթափանցման ժամանակ օգնում է օրգազմի հասնել:
Եթե ցանկանում եք սեռական ակտի ընթացքում զգալ G կետի խթանումը, ապա փորձեք ընտրել դիրքեր, որոնք առավել շատ թույլ կտան կառավարել ձեր շարժումները եւ հասկանալ, թե որ տեսակի եւ ինչ հաճախականությամբ խթանումն է ձեզ համար ամենահաճելին։
Որպեսզի կինը անհամեմատելի հաճույք ստանա, տղամարդը պետք է գտնի, թե որտեղ է գտնվում իր զուգընկերոջ G կետը: Դա պետք է արվի փորձարարական՝ կենտրոնանալով կնոջ ռեակցիայի վրա երկու մատով հեշտոցային պատի առաջի գրգռման ժամանակ։
Եթե կա սեռական գրգռվածություն, ապա կետն ավելի հեշտ կլինի գտնել։ Մատներով այն շոյելով ու սեղմելով՝ կարող եք հասնել ոչ միայն հզոր օրգազմի, որի ժամանակ կինը բառացիորեն կորցնում է վերահսկողությունը իր մարմնի վրա, այլ նաև կանացի սերմնաժայթքման։
G կետի անվանումն առաջացել է գերմանացի մանկաբարձ-գինեկոլոգ Էռնստ Գրաֆենբերգի անվան առաջին տառից, ով առաջին անգամ նկատել է շատ զգայուն գոտիների առկայությունը կնոջ հեշտոցի ճակատային պատին։
Ի՞նչ է օրգազմը
Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք հեշտանքից անմիջապես հետո կարող են հասնել ևս մեկ հեշտանքի՝ առանց որոշակի ժամանակահատված սպասելու: Օրգազմների ամենաշատ քանակը՝ գրանցված բժիշկների կողմից, կազմել է 1 ժամում 134 անգամ:
Երբ դուք ավելի ու ավելի գրգռված եք դառնում, լավանում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ, շնչառությունը ծանրանում է: Օրգազմի ժամանակ ուղեղի ակտիվությունը շատ բարձր է: Բացի այդ, այդ ժամանակ ակտիվանում են գլխուղեղի մակերեսի բջիջները,
Կանանց համար օրգազմը սեռական հաճույքի գագաթնակետն է, որն ուղեկցվում է հեշտոցի մկանների կծկմամբ:
Հնարավոր չէ սովորել օրգազմ ստանալ, եթե չեք ճանաչում ձեզ ու ձեր մարմինը։ Դուք պետք է ինքնաբավարարմամբ զբաղվեք եւ փորձեք ձեզ օրգազմի հասցնել։ Գլխավորը բացահայտեք ձեր էրոգեն գոտիները եւ սովորեք վերահսկել սեքսուալ արձագանքները։
Սիրեք ձեզ ու ձեր մարմինը, ինքնավստահ եղեք։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը