Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանը բաժանել 2 մասի, ամենանեղ հատվածը Ջերմուկի ուղղությունն է
Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանը բաժանել 2 մասի, ամենանեղ հատվածը Ջերմուկի ուղղությունն է
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկվանից ակտիվորեն տարածում են իբրև թե զորավարժությունների համար տեղաշարժվող զինուժի և ռազմական տեխնիկայի տեղափոխման կադրեր։
Բեռնատարների և զինտեխնիկայի վրա սպիտակ ներկով պատկերված է մի նշան, որը հիշեցնում է մեծատառ լատինատառ А-ն՝ գլխիվայր։
Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն ասաց, որ զորավարժությամբ Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում, նախ ստուգվում է զորավարժությանը մասնակցող անձնակազմի մարտական պատրաստվարությունը, բարոյահոգեբանական վիճակը, զենքին տիրապետելու ունակությունները։ «Բայց նաև զորավարժությունների անվան տակ, զորքերի մեծ տեղաշարժ կարող են անել ցանկացած ուղղությամբ։
Զորքերի և ռազմական տեխնկայի տեղափոխման, շարժին զուգահեռ, վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանը տարածում է ապատեղեկատվություն, որ հայկական կողմը Հայաստանի Ադրբեջանի և Արցախի ու Ադրբեջանի սահմաններում հրադադարի ռեժիմ է խախտում։
Սա հիմնականում արվում է ռազմական գործողույթուններից առաջ՝ քարոզչական ֆոն աապահովելու համար, որպեսզի դրսի համար ներկայացվի, որ իրենք միայն պաշտպանվել են և նախահարձակ չեն եղել։ Հետևաբար, ես ռազմական գործողությունների հավանականությունը բավական մեծ եմ համարում»։
Հարցին, թե որ ուղղություններով սպասել սադրանքներ ու լարվածություն՝ նա նշեց, որ տեղական սադրանքները սովորաբար արվում են Սոթքի մոտ, սա տեղական նշանակության մեկ կամ մի քանի բարձրունք վերցնելուն է ուղղված։ «Կարծում եմ, Սոթքի դեպքերը հանքավայրը վերցնելու նպատակ է հետապնդում։ Այնտեղ մենք 1-2 բարձրունք ունենք ռազմավարական նշանակության, որտեղ Ադրբեջանը փորձնում էր վերցնել։
Չեմ բացառում, որ կրկնվի անցած տարվա սեպտեմբերի 13-14-ի դեպքերը, երբ Ադրբեջանը փորձի նաև Նախիջևանի ուղղությամբ լարվածություն ստեղծել։ Ադրբեջանը Նախիջևանում էլ է բավական ակտիվ զորքերի տեղաշարժ իրականացնում, բացի այդ՝ տեղեկատվություն են տարածում, թե հայկական կողմը հրադադարի ռեժիմ է խախտում։
Այսինքն, չեմ բացառում, որ նաև Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանը փորձ անի ռազմավարական բարձրունքներ ու մեր մարտավարական հենակետեր վերցնել։ Առայժմ Ադրբեջանը տեղային խնդիր է լուծում, ես չեմ բացառում, որ տեղի ունենան ռազմական գործողություններ, որոնք իրենց բնութագրականով լինեն պատերազմականին մոտ կամ պատերազմ»։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանը հստակ ձևակերպել է իր նպատակը՝ Զանգեզուրի միջանցք։
«Այսինքն, Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանը բաժանել 2 մասի, ամենանեղ մասով, որը հիմնականում Ջերմուկի ուղղություն է, փորձի կտրել , միաժամանակ, հարավից հնարավոր է հարված լինի, որպեսզի դուրս գան միջպետական Մ4 ճանապարհ։ Սրա հավանականությունը շատ մեծ չէ, բայց նաև չեմ բացառում»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում