Աշխարհ

Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում. Պեսկով

Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ հնարավոր չէ համաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ՝ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին։

«Ռուսաստանը այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ, Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը»,- ասել է Պեսկովը։

Նա իր խոսքում նշել է, որ պետք չէ մոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։

Կիսվել էջում