Երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է նաև Արցախի Հանրապետությունում
Երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է նաև Արցախի Հանրապետությունում
Ադրբեջանի մի շարք շրջաններում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ տեղական ժամանակով ժամը 20:38-ին Աղդամի շրջանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Սաաթլի, Բեյլագան, Յարդիմլի, Գաբալայի շրջաններում և Մինգեչևիրում:
Ըստ նույն աղբյուրի, բավական ուժեղ երկրաշարժ է գրանցվել նաև Ստեփանակերտում և Արցախի մի շարք շրջաններում։