Աշխարհ

Կործանվել է ինքնաթիռ․ կա զոհ

Կործանվել է ինքնաթիռ․ կա զոհ

Hraparak.am-ը գրում է․ Մեքսիկայի Նավոլատո քաղաքում սեռի որոշման երեկույթի ժամանակ վթարի է ենթարկվել փոքրիկ ինքնաթիռ, որի հետևանքով օդաչուն մահացել է, հայտնում է Milenio-ն:

«Սինալոա նահանգի Նավոլատո քաղաքում սեռի որոշման միջոցառման ժամանակ վթարի է ենթարկվել փոքր ինքնաթիռ… օդաչուն մահացել է»,- ասվում է հրատարակության մեջ։

Հրատարակության տվյալներով՝ օդանավը պետք է ցույց տար, թե ով է ծնվելու՝ տղա՞, թե՞ աղջիկ։ Երբ ինքնաթիռը մոտեցել է կալվածքին, որտեղ անցկացվում էր երեկույթը, վարդագույն ծխի ամպ է բաց թողել՝ ցույց տալով, որ զույգը աղջիկ է ունենալու:

Ինչպես նշում է թերթը, շուտով ինքնաթիռը սկսել է ընկնել։

Հրատարակության տվյալներով՝ ներկաներն անմիջապես կանչել են փրկարար ծառայություն։ Փրկարարները դեպքի վայր են ժամանել մի քանի րոպե անց։ Ինքնաթիռի օդաչուին ողջ են գտել, սակայն ավելի ուշ՝ չնայած բժիշկների ջանքերին, մահացել է։

Կիսվել էջում