Իմ վրա ինչի՞ ես գոռում, ասում եմ՝ ոչ մի «գարաժ» ստեղ չի սարքվելու. Ավինյանը՝ բնակչին
Իմ վրա ինչի՞ ես գոռում, ասում եմ՝ ոչ մի «գարաժ» ստեղ չի սարքվելու. Ավինյանը՝ բնակչին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
«Սիրելի երևւանցիներ, սիրելի Մալաթիա- սեբաստիացիներ, բոլոր վարչական շրջաններում շրջայցի ժամանակ մեր քաղաքացիները ասում էին՝ սարքեք մեր կոյուղին, սարքեք մեր բակը, մեր դպրոցը, տրանսպորտի վիճակը փոխեք:
Եվ էն ինչ ասել են մեզ երևանցիները, լինի Նոր Նորքում, լինի Նորք Մարաշում, լինի Նուբարաշենում, ամենահեռավոր հատվածներում, մենք դա դարձրել ենք մեր ծրագիր: Այս ամենն ինչը, որ մենք անում ենք, իմացեք, ձեր պահանջով է լինում և հետեւապես՝ ասեք, կանենք»,- ասաց նա:
Բնակիչներից մեկը բողոքեց, որ երիտասարդ տղաները կոտրում են ծառերը, ցանկանում են ավտոտնակ սարքել այդ վայրում, ինչին Ավինյանը պատասխանեց, որ ոչ մի գարաժ չի լինելու:
«Իմ վրա ինչի՞ ես գոռում, ասում եմ՝ ոչ մի գարաժ ստեղ չի սարքվելու: Տիկին Ջուլիա ջան, ոչ մի հատ գարաժ չի սարքվելու, իմացի, բակը ծառայելու է որպես բակ»,-ասաց Ավինյանը: