«Քո քայլն արդարացում չունի․ դու խայտառակում ես ամբողջ հայ ժողովրդին». Լյուբով Ուսպենսկայան՝ Գոհար Ավետիսյանին
«Քո քայլն արդարացում չունի․ դու խայտառակում ես ամբողջ հայ ժողովրդին». Լյուբով Ուսպենսկայան՝ Գոհար Ավետիսյանին
Starnews.am-ը գրում է․ Օրերս ռուս երգչուհի Սլավան մեղադրել էր աստղային պլաստիկ վիրաբույժ Թիմուր Խայդարովին՝ կրծքի անհաջող բարձրացման մեջ և խրախուսել էր մյուս դժգոհ հիվանդներին կիսվել իրենց պատմություններով:
Սլավայի խոսքերը հաստատել և նրան աջակցել էր Լյուբով Ուսպենսկայան, ով իր տոցիալական էջերում գրառում էր կատարել.
«Ես աջակցում եմ։ Թիմուր Խայդարովը դահիճ է»,- սակայն շանսոնի թագուհին դրանով չի սահմանափակվել։
69-ամյա Ուսպենսկայան պատասխանել է ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոար Ավետիսյանին, ով պաշտպանել է վիրաբույժին. Լյուբով Ուսպենսկայան նշել էր, որ հայտնի բլոգերը դավաճանում է սեփական բաժանորդներին՝ պաշտպանելով բժշկին և դրա համար վարձատրվում է։
«Մինչ վերջերս ես անկեղծորեն հարգում էի ձեզ։ Հիշում եմ այն ժամանակը, երբ դու նույնիսկ ինձ առաջարկեցիր քո ծառայությունները։ Բայց այն, ինչ անում եք հիմա, պարզապես չի տեղավորվում իմ գլխում:
Պաշտպանելով քեզ այդքան բարոյական ու ֆիզիկական ցավ տված մարդուն՝ դու անարգում ես ոչ միայն քեզ, այլ ողջ հայ ժողովրդին, ում պատիվն ու խիղճն ինձ համար օրինակ էին։ Դա անելը ստոր և ցածր է։
Դուք մեծ լսարան ունեք և կարծիք եք ձևավորում, բայց ի՞նչ եք անում այս արարքով։ Ինչպե՞ս ես վաճառվել մեծ գումարով: Քո քայլն արդարացում չունի։
Այն, որ դուք այժմ փակ մեկնաբանություններ ունեք հրապարակումների հատվածում, ևս մեկ անգամ հաստատում է իմ խոսքերը՝ խայտառակության և անազնվության մասին»,-գրել էր երգչուհին։