Շոու-բիզնես

«Քո քայլն արդարացում չունի․ դու խայտառակում ես ամբողջ հայ ժողովրդին». Լյուբով Ուսպենսկայան՝ Գոհար Ավետիսյանին

«Քո քայլն արդարացում չունի․ դու խայտառակում ես ամբողջ հայ ժողովրդին». Լյուբով Ուսպենսկայան՝ Գոհար Ավետիսյանին

Starnews.am-ը գրում է․ Օրերս ռուս երգչուհի Սլավան մեղադրել էր աստղային պլաստիկ վիրաբույժ Թիմուր Խայդարովին՝ կրծքի անհաջող բարձրացման մեջ և խրախուսել էր մյուս դժգոհ հիվանդներին կիսվել իրենց պատմություններով:

Սլավայի խոսքերը հաստատել և նրան աջակցել էր Լյուբով Ուսպենսկայան, ով իր տոցիալական էջերում գրառում էր կատարել.

«Ես աջակցում եմ։ Թիմուր Խայդարովը դահիճ է»,- սակայն շանսոնի թագուհին դրանով չի սահմանափակվել։

69-ամյա Ուսպենսկայան պատասխանել է ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոար Ավետիսյանին, ով պաշտպանել է վիրաբույժին. Լյուբով Ուսպենսկայան նշել էր,  որ հայտնի բլոգերը դավաճանում է սեփական բաժանորդներին՝ պաշտպանելով բժշկին և դրա համար վարձատրվում է։

«Մինչ վերջերս ես անկեղծորեն հարգում էի ձեզ։ Հիշում եմ այն ​​ժամանակը, երբ դու նույնիսկ ինձ առաջարկեցիր քո ծառայությունները։ Բայց այն, ինչ անում եք հիմա, պարզապես չի տեղավորվում իմ գլխում:

Պաշտպանելով քեզ այդքան բարոյական ու ֆիզիկական ցավ տված մարդուն՝ դու անարգում ես ոչ միայն քեզ, այլ ողջ հայ ժողովրդին, ում պատիվն ու խիղճն ինձ համար օրինակ էին։ Դա անելը ստոր և ցածր է։

Դուք մեծ լսարան ունեք և կարծիք եք ձևավորում, բայց ի՞նչ եք անում այս արարքով։ Ինչպե՞ս ես վաճառվել մեծ գումարով: Քո քայլն արդարացում չունի։ 

Այն, որ դուք այժմ փակ մեկնաբանություններ ունեք հրապարակումների հատվածում, ևս մեկ անգամ հաստատում է իմ խոսքերը՝ խայտառակության և անազնվության մասին»,-գրել էր երգչուհին։

Կիսվել էջում