Սպիտակում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա․ նա ծայրահեղ ծանր վիճակում է
Սպիտակում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա․ նա ծայրահեղ ծանր վիճակում է
Սպիտակի բժշկական կենտրոնից Bavnews.am-ին հայտնում են, որ ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա և պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։
Մասնավորապես՝ դեմքի, գլխի և պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։
Երեխան հիվանդանոց է ընդունվել լաթաձեւ պատռվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը մայրապետից մինչև վիրաբուժական թիմ՝ շարունակում են պայքարել երեխայի կյանքի համար։
Ավելի քան 1.5 ժամ տևած վիրահատությունն ավարտվել է։
Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
Երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել եւս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։