Աշխարհ

Ադրբեջանը զորավարժություններ է սկսել

Ադրբեջանը զորավարժություններ է սկսել

Կասպից ծովում անցկացվում են «Волна Хазри» համատեղ մարտավարական զորավարժություններ Ադրբեջանի ռազմածովային ուժերի, ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի եւ առափնյա պահպանության ուժերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զորավարժություններն անցկացվում են 2023 թվականի ուսումնական տարվա նախապատրաստական պլանի համաձայն:

Երեք փուլով անցկացվող զորավարժության ընթացքում իրականացվում են տարբեր դրվագներով գործողություններ:

Զորավարժություններին ներգրավված են անձնակազմի 1500 մարդ, ռազմածովային ուժերի մարտական նավեր, ապահովման նավեր, պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության պահակային նավեր, ուղղաթիռներ, ռազմաօդային ուժերի ԱԹՍ-ներ եւ ցամաքային զորքերի մարտական զրահապատ մեքենաներ: 

Կիսվել էջում