Արտակ Գալստյանի հայտարարությունը կալանավայրից
Արտակ Գալստյանի հայտարարությունը կալանավայրից
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը կալանավայրից հայտարարություն է տարածել․
«Հեռուստացույցով տեսա Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը, որտեղ վերջիններս թմրավաճառների իբր բացահայտված ցանցի հետ կապել էին իմ ընտանիքի անդամներին և տեղադրել էին նաև իմ մասին տեսահոլովակ, նաև ինձ կապելով այդ գործի հետ:
Այս առումով հայտնում եմ հետևյալը, իմ ընտանիքը` կինս, որդիս, հարսս այնքան կապ ունեն այդ գործի հետ, որքան որ 2018 թվականին հրապարակում ելույթ ունցեցող Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը վերջինիս հետ:
Հայտարարում եմ, որ իմ և իմ ընտանիքի և իմ մտերիմների դեմ հարուցված բոլոր գործերը շինծու են, իսկ կալանավորվածները՝ պատանդներ:
Սա տոտալ քաղաքական հետապնդում է, զուգորդված խոշտանգումներով և իրավական բեսպրեդելով: Նպատակը մոտակա քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ի հաղթանակի ապահովումն է:
Ի դեպ, չեմ կարող չանդրադառնալ նաև ՔՊ սիրած նախկին և ներկա խաղին: Այսպեսի տարբերություն ներկաների, նախկինները քաղաքական պատվերի շրջանակում մի ամբողջ ընտանիք շինծու գործերով չէին կալանավորում և չէին խոշտանգում:
Ավելին չէին սպառնում տան տղամարդուն կնոջ և որդու հանդեպ խոշտանգում կատարելով, իսկ ամենակարևորն այն է, որ նախկինները տղամարդ էին և պահում էին իրենց խոսքն ու տված երդումը, գոնե թե իրավապահ համակարգի` սպայի պատվի մակարդակով:
Իսկ որպես ամփոփում կասեմ հետևյալը. Բումերանգի օրենքին չեն հավատում այն մարդիկ, ովքեր դեռ դրա հետ չեն հանդիպել, իսկ որ այդ հանդիպումն անխուսափելի է, դա պատմական փաստ է և անհերքելի»: