Ուժգին պայթյուն Արաբկիր վարչական շրջանում. տեղի են ունեցել փլուզումներ. մի ամբողջ շենքի ապակիներ կոտրվել ու վնասել են մեքենաներ
Ուժգին պայթյուն Արաբկիր վարչական շրջանում. տեղի են ունեցել փլուզումներ. մի ամբողջ շենքի ապակիներ կոտրվել ու վնասել են մեքենաներ
Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Դեռևս անհայտ հանգամանքներում Կոմիտաս 54/1 շենքի բակում ուժգին պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 ավտոտնակ հիմնովին փլուզվել է, վնասվել են 5 հարկանի շենքի պատուհանները, դռները, բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնի, 1 հոգու շտապօգնության բժիշկները տեղափոխեցին հիվանդանոց:
Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին Երևանի ոստիկանության պետ Սևան Քոչարյանն ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը:
Շենքի ողջ տարածքը սահմանազատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄԻ-ի ծառայողները՝ Վազգեն Արտաշեսյանի և «Տրանսգազ» ընկերության տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության Արաբկիր մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր «Գազպրոմի» հետ ստուգողական աշխատանքներ են կատարում, արդյոք բաց Էլեկտրալարեր և գազի արտահոսք կա, թե ոչ:
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը: