ՄամուլԱզատ խոսք

Եղբորս բերման են ենթարկել վարչապետ կոչեցյալին մոտենալու համար․ Անի Ավետիսյան

Եղբորս բերման են ենթարկել վարչապետ կոչեցյալին մոտենալու համար․ Անի Ավետիսյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անի Ավետիսյանը։

«Մոտ 1 ժամ առաջ «Անգլիական» այգու տարածքից առևանգել են եղբորս` Դավիթ Վարուժանի Ավետիսյանին:

Ականատեսի խոսքերով, եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին և վերջինիս տիկնոջը, իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով:

Այնուհետև եղբորս քաշքշել են և բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ: Երկար փնտրտուքներից հետո պարզվեց, որ եղբայրս գտնվում է Կենտրոնի Ոստիկանության բաժնում:

Եղբորս հեռախոսն անջատված է և չենք կարողանում կապ հաստատել իր հետ: Սա քաղաքական հետապնդում է, վրեժխնդրություն և ուրիշ ոչինչ»:

Կիսվել