Մամուլ

«Հիմա ու հավերժ քո տանը, մեր տանը ունեցար քո մշտական անկյունը․ ախր ինչո՞ւ սենց արեցիր Էլիզիկ ջան»

«Հիմա ու հավերժ քո տանը, մեր տանը ունեցար քո մշտական անկյունը․ ախր ինչո՞ւ սենց արեցիր Էլիզիկ ջան»

Լրագրող Արմեն Դավթյանը իր էջում գրել է․

«Ասում էիր հոպար, զգում եմ, դու Երեւան ես ապրելու. էս տունը ինձ ա մնալու։

Համաձայն էի ցանկացած առաջարկիդ. հիմա ու հավերժ իմ տանը, քո տանը, մեր տանը ունեցար քո մշտական անկյունը. էլի քո սիրած սպիտակ վարդերով. բայց հիմա լուռ ու անարձագանք-չեմ լսելու «ապրիս հոպարինո»-դ ու չեմ զգալու ջերմ պաչիկդ:

Ախր ինչո՞ւ սենց արեցիր Էլիզիկ ջան…Չգիտեմ, ինձ թվում էր ես պինդ ու հզոր եմ, բայց հիմա անզոր եմ ու թույլ:

Հոգիդ լույսերի մեջ մնա..»:

Bavnews.am-ի տեղեկություններով, օրերս տեղի ունեցած սարսափելի ավտովթարից մահացել է Էլիզա Դավթյանը։

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի փոսում` ուղևորներից Էլիզա Դավթյան մահացել է:

Կիսվել էջում