ՄամուլՏեսանյութ

Ծառուկյանը դատարանում հունից դուրս եկավ (Տեսանյութ)

Ծառուկյանը դատարանում հունից դուրս եկավ (Տեսանյութ)

«Հակակոռուպցիոն դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով դատական նիստի ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի և հանրային մեղադրողի միջև։

«Պարոն դատավոր, ես էլ եմ ուզում մի բան ասել, եթե կարելի է։ Շատ ուշադիր լսել եմ դատախազի ասածը, ապացույցները։ Ես ուղղակի ամաչում եմ, որ էսքան քննություն կատարեցին, 120 հատ քննիչ, 1000-2000 հոգու քննելով, տանել փակելով, որին երկու ամիս, որին մեկ ամիս։

Եթե հարգելի դատախազը մի օրինակ բերի, որ որևէ մեկը, որին թեկուզ ձերբակալել են, ասած լինի, որ Ծառուկյանը գումար է տվել, կաշառք է տվել, ես համաձայն եմ իր ասածի հետ։

Ամոթ է, եղբա′յր հազար երկու քննել, ձերբակալել, փակել են մեկ-երկու ամսով, չգիտեմ՝ ինչեր են արել, բայց որևէ մեկը որ ասի, Ծառուկյանը ինձ գումար է տվել, կաշառք տանեմ տամ, չի եղել, ամոթ է։

Հասկանալի է՝ քաղաքական իրավիճակ է եղել, Ծառուկյանը հայտարարություն է արել հունիսի 5-ի հետ կապված։ Նորից եմ ասում՝ մարդիկ այս երկրում ապրում են, ընտանիք ունեն։ Հունիսի 5-ին ասել եմ՝ ինչ է լինելու մեր ճակատագիրը»։

Կիսվել