Վաղը Երևանում 24-ժամյա նստացույց է լինելու
Վաղը Երևանում 24-ժամյա նստացույց է լինելու
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնում է.
«Հունիսի 27-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24 ժամյա նստացույցեր ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Նստացույցերի նպատակը Արցախում տիրող իրավիճակի վրա միջազգային հանրության ուշադրությունը սևեռելը և ապօրինի շրջափակման հաղթահարման ուղղությամբ անհապաղ գործողություններ ձեռնարկելու պահանջը լսելի դարձնելն է։
Ակցիան կրում է SOS Artsakh խորագիրը։
Նստացույցերը բոլոր վայրերում կմեկնարկեն առավոտյան 08։30-ից և կավարտվեն հունիսի 28-ին՝ 08։00-ին»: