Մամուլ

Գայանե Հակոբյանին հեռացրել են «Որդիների կանչ» ՀԿ-ի շարքերից. հայտնի է պատճառը

Գայանե Հակոբյանին հեռացրել են «Որդիների կանչ» ՀԿ-ի շարքերից. հայտնի է պատճառը

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, որում ընդգրկված են 44-օրյա պատերազմի զոհվածների որոշ հարազատներ, հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Գայանե Հակոբյանին (-խմբ. անձնագրային տվյալներով Ազգուշ Մարտիրոսյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից։

Կազմակերպությունը որպես պատճառ նշել է նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնությունները։

«Հայտնում ենք նաև, որ «Որդիների կանչ» ՀԿ-ն շարունակում է իր պայքարը նախօրոք հայտարարված ուղով»,- ասվում է հայտարարության մեջ:

Կիսվել