Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն ամուսնացել է (ֆոտո)
Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն ամուսնացել է (ֆոտո)
Այսօր Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Վահագն Դավթյանն ամուսնանում է։
Վահագն Դավթյանի ընտրյանը Մարի Պետրոսյանն է։ Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։
Հարսանեկան արարողությանը ներկա են սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները, այդ թվում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 15-ին Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանը օղակների վարժությունում նվաճեց արծաթե մեդալ եւ դարձավ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն։