ՄամուլՇոու-բիզնեսՏեսանյութ

Գնացեք ձեր Ադրբեջանը, դուք հակապետական եք ու չեք էլ թաքցնում, որ սա ձեր երկիրը չէ. Դավիթ Ամալյան

Գնացեք ձեր Ադրբեջանը, դուք հակապետական եք ու չեք էլ թաքցնում, որ սա ձեր երկիրը չէ. Դավիթ Ամալյան

168TV-ի «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը:

Երաժշտի պնդմամբ՝ որքան էլ վիճակը վատ է, պետք է դեպի լույսը քայլել, ծանր ապրած օրերն ամփոփել հույսով ու լավատեսությամբ. «Զոհվածների ընտանիքներին հայհոյողներ, գնացե՛ք ձեր Ադրբեջանը, այնտեղ ձեզ լավ կնայեն։

Ավելի լավ է այդ տարրերը գնան, մնանք նրանցով, ովքեր այստեղ ինչ-որ բան են ուզում անել։ Սա տարածաշրջանում Թուրքիայի կամքը կատարող իշխանություն է։ Անգամ իշխանավոր բառն է ափսոս սրանց համար։

Մենք դատապարտված ենք ապրելու՝ մինչև լույսին հասնելը, մինչև Շուշիի վերաազատագրումը։ Իհարկե, վաղը մեզ չեն զանգի և ասի, թե՝ սա թողեց իշխանությունը, մենք էլ մարտերում հաղթեցինք, բայց դրա համար դեռ ժամանակ է պետք։

Մեր հակառակորդ կողմն աշխարհին մարտահրավեր է նետել, որը կուլ չի տալու։ Իրենք ուժեղ են իրենց դրածո իշխանությամբ, իրենց հենարանն ուժեղ է։

Սա գնում-շնորհավորում է Էրդողանին, բայց հենց այս պահին մեր սահմաններն են խոցում, մեր վերքը չի փակվում, և այդ վերքի առկայության դեպքում սա գնում է շնորհավորելու այն մարդուն, որն այդ վերքի ակունքն է»:

Մանրամասն՝ 168TV-ի տեսանյութում

Կիսվել էջում