ՄամուլՏեսանյութ

Ինչու կյանքից զրկեցին «Գնունեցի Վարազիկ»-ին․ իրավապահները նոր վարկած ունեն

Ինչու կյանքից զրկեցին «Գնունեցի Վարազիկ»-ին․ իրավապահները նոր վարկած ունեն

ArmLur.am-ը գրում է․ Հունիսի 6-ին Երևանում՝ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ սպանված 35-ամյա Վարազդատ Գասպարյանի գործով ձերբակալվել է Հակոբ Ծ․-ն։

Ըստ shamshyan.com-ի Հակոբ Ծ․-ն նախկինում եղել է դատապարտված և պատիժը կրել է «Սևան», ապա «Նուբարաշեն», իսկ հետո «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում։

Եվ ահա մեզ հասած լուրերի համաձայն, քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկի» սպանության գործով ձերբակալվածը հրաժարվում է ցուցմունք տալ, ընդամենը բանավոր կերպով ասել է՝ ինչ կա սա է և իրավապահներին հասկացրել, թե ինչ արել է, լավ է արել, ասելիք չունի:

Նշենք, որ իրավապահ համակարգում տարբեր վարկածներ են պտտվում, որ միգուցե Երևանում քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկի» սպանությունը կապված է 2019 թվականի հուլիսի 2-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի հետ, երբ Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը:

Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով:

Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ Նոր Նորքի իր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում:

Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ:

Բանն այն է, որ «Գնունեցի Վարազիկի» անունը շոշափվել է Անդրանիկ Հարությունյանի դեպքով եւ նրանցից տարիներ առաջ տեղի ունեցած սպանության համար վրեժխնդիր եղան:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել