Մամուլ

Սա հաշվեհարդար է իմ նկատմամբ․ մտել են Արիանա Հովսեփյանի բնակարան

Սա հաշվեհարդար է իմ նկատմամբ․ մտել են Արիանա Հովսեփյանի բնակարան

Oragir.News-ը գրում է․ «Երեկ առավոտյան 10։30-ին տանից դուրս եմ եկել, գնացել եմ խմբագրություն։ Խմբագրությունում հիշեցի, որ տանը բան եմ մոռացել, հետ եկա տուն, բանալին մտցրեցի կողպեքի մեջ, չբացվեց դուռը, ձեռքս գցեցի բռնակին, տեսա՝ դուռը բաց է։

Հետաքրքիրն այն է, որ տանից դուրս գալուց առաջ օծանելիքս ու Apple Watch-ս հանել, դրել եմ բազմոցին, ևս մեկ հեռախոս էլ ննջարանում եմ թողել:

Տանը կան թանկարժեք զարդեր, օծանելիքներ, սակայն ոչ մի բանի ձեռք չեն տվել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը, ով նշեց, որ հյուրասենյակում ոչնչի ձեռք տված չի եղել, փոխարենը՝ ամբողջ ննջասենյակն է խառնված եղել։

«Այնպիսի տպավորություն էր, որ ուզում են ցույց տալ, թե մենք ազատ ելումուտ ունենք քո տուն։ Հետաքրքիրն այն է, որ ես երկար ժամանակ բացակայում էի երկրից, բայց այդ ընթացքում նման դեպք չէր եղել, իսկ երբ վերադարձա, մի քանի օր հետո եղավ։

Իմ կարծիքով՝ այստեղ գողության խնդիր չկա. այդ պարագայում տանից շատ բան կարող էին տանել։ Պահարանից հագուստներս են քանդել, լցրել մահճակալին, ճամպրուկները բացել»,- ասաց նա։

Արիանան նշեց՝ բացառում է, որ ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն կամ Ոստիկանությունն է իրեն իշխանությունների կողմից ինչ-որ նախազգուշացում անում․ «Չեմ կարծում՝ նրանք այսպիսի ստոր քայլի գնան։ Ինձ շշուկներ են հասել, որ ինձ կապում են Դոգի հետ, քանի որ մեկ-երկու անգամ իր ուղիղ եթերների ժամանակ զրուցել ենք, մտածում են՝ ինչ-որ կապ ունեմ նրա հետ։

Ասեմ նաև, որ իմ անունով կա յութուբյան ալիք, որտեղ իմ լայվերն են, իմ վիդեոները։ Կոչ եմ անում Վահե Ղազարյանին, Արմեն Աբազյանին և Արգիշտի Քյարամյանին՝ թող «Յութուբ»-ից ճշտեն, թե այդ ալիքն ում է պատկանում, քանի որ և՛ իմ, և՛ Դոգի ուղիղ եթեր մտնելուն պես այդ ալիքն էլ է ուղիղ եթեր մտնում։ Իրավապահները հանգիստ կարող են դա ճշտել։

Կրկին շեշտեմ՝ ես իրավապահների հետ կապված այդ վարկածը քիչ թե շատ բացառում եմ»։

Հովսեփյանի խոսքով՝ այս ամենն ավելի շատ նման է իր նկատմամբ անձնական հաշվեհարդարի․

«Քաղաքական դաշտում ես կասկած ունեմ 3 անձի ուղղությամբ. Ռոբերտ Քոչարյանը, ում հաճախ քննադատության եմ ենթարկում, Մելքոնյան Գագիկը, ում ընտանիքի մասին բազմիցս բացահայտումներ եմ արել և քրեական հեղինակություններ, որոնց ևս քննադատել եմ. նրանց անունները դեռ չեմ տալիս, հարկ եղած դեպքում նրանց անուններն էլ կհրապարակեմ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել