Մամուլ

Երեկ մահացած 11-ամյա Լուսինեն դպրոցի լավագույն աշակերտներից էր

Երեկ մահացած 11-ամյա Լուսինեն դպրոցի լավագույն աշակերտներից էր

Լուսինեն մեր դպրոցում էր սովորում, 5-րդ դասարանն ավարտեց, լավ էր սովորում, շատ պարտաճանաչ էր։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Դեբեդի միջնակարգ դպրոցի տնօրեն Զավեն Խաչատրյանը՝ խոսելով երեկ իրենց գյուղում դժբախտ պատահարից մահացած 11-ամյա Լուսինեի մասին։

Տնօրենը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ դպրոցում շոկի մեջ են, չեն հավատում տեղի ունեցածին։ «Անցած տարի 4-րդ դասարանը ավարտեց՝ դասարանում ամենաբարձր գնահատականներով, շատ-շատ համեստ աղջիկ էր»։

Խաչատրյանը նշեց, որ ընտանիքը այդքան էլ բարվոք չի ապրում. «Ընտանիքում մեծանում էր ութ երեխա, սոցիալապես այդքան էլ լավ վիճակում չեն։

lusine

Արցախից են եկել, «Հայաստանի մանուկներ» բարեգործական կազմակերպությունը իրենց բնակարան էր տրամադրել այստեղ, ապրում էին, բայց այնքան էլ լավ վիճակում չեն, այդքան շատ երեխաներ ունեն։

Ճիշտ է, իրենց հայրը աշխատում է այստեղ-այնտեղ, բայց 7-8 երեխա ունեցողը արդեն իսկ պարզ է՝ ինչ վիճակում կլինի»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում