ՄամուլՇոու-բիզնես

Հայտնի լրագրողի՝ 6-րդ հարկից ցած նետվելու դեպքով վարկածներ են պտտվում. մանրամասներ

Հայտնի լրագրողի՝ 6-րդ հարկից ցած նետվելու դեպքով վարկածներ են պտտվում. մանրամասներ

ArmLur.am-ը գրում է․ Ինչպես գիտենք՝ հունիսի 1-ին առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա և վիրավոր երեխա։

Իսկ քիչ անց հայտնի դարձավ, որ ողբերգական դեպքի զոհերը հաղորդավարուհի, բլոգեր Օվսաննա Սողոյանն են եւ նրա 11-ամսական փոքրիկը՝ Րաֆֆին:

Ահասարսուռ դեպքի առթիվ Օվսաննա Սողոյանի ընկերները շոկի ենթարկված սոցիալական ցանցերում գրառումներ են իրականացրել:

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյան անդրադռանալով ցավալի լուրին հրապարակում էր արել ինսատարամի սթորի բաժնում եւ լուսանկար հրապարակել:

utmazyan

ArmLur.am-ը հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանից տեղեկացավ, որ Օվսաննայի հուղարկավորությունն արդեն տեղի է ունեցել, եւ նշեց, որ չի կարող խոսել, քանի որ շատ ծանր է իր համար:

Իսկ, մինչ իրավապահ համակարգը կբացահայտի, թե ինչ է իրականում տեղի ունեցել, մեզ հայտնի դարձավ, որ առեղծվածային դեպքի մասին Օվսաննայի շրջապատում տարբեր վարկածներ են պտտվում:

Ըստ շրջանառվող լուրերի՝ երեխայի ծնունդից հետո Օվսաննա Սողոյանը կրոնական կազմակերպությունների միջոցառումների եւ ունեցել է առողջական որոշակի խնդիրներ:

Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք  Օվսաննայի ֆեյսբուքյան էջից, նա մայիս ամսվա սկզբին էր վերադարձել Բալիից եւ կիսվել իր տպավորություններով:

Կիսվել