Մամուլ

Մարգարիտա Սիմոնյանի խոսքով՝ հայ ազգին զարգանալու հնարավորություն տվեց Ռուսաստանը

Մարգարիտա Սիմոնյանի խոսքով՝ հայ ազգին զարգանալու հնարավորություն տվեց Ռուսաստանը

Համացանցում հայ օգտետերերի զայրույթն է հարուցել ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր, ազգությամբ հայ Մարգարիտա Սիմոնյանի հերթական սկանդալային հայտարարությունը, որով նա հայ ազգին անվանել է էթնոս, որին զարգանալու հնարավորություն է տվել Ռուսական Կայսրությունը:

«Ի՞նչ արեց Ռուսաստանը. միավորեց ազգեր, էթնոսներ, պետականություն չունեցող որոշ ցեղախմբեր: Այդ թվում է և իմ էթնոսը՝ հայ էթնոսը:

Եվ թույլ տվեց այս էթնոսին զարգանալ՝ ըստ իր մշակույթի, արժեքների և լեզվի»,- «Ռոսիա 1»-ի եթերում իր խոսքի մեջ մասնավորապես ասել է նա:

Կիսվել նյութով