Վաղը կքննարկվի ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման հետ կապված հարցը
Վաղը կքննարկվի ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման հետ կապված հարցը
ՆԳՆ-ում հանդիպում կկայանա՝ ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման հետ կապված հարցը քննարկելու համար։
Նախաձեռնությունը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովինն է:
Հիշեցնենք՝ հունիսի 1-ից բոլոր պարեկները իրենց մոտ կունենան մգեցված ապակիների սահմանված չափը ստուգող սարքերը։
Պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։