Մամուլ

Վաղը կքննարկվի ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման հետ կապված հարցը

Վաղը կքննարկվի ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման հետ կապված հարցը

ՆԳՆ-ում հանդիպում կկայանա՝ ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման հետ կապված հարցը քննարկելու համար։

Նախաձեռնությունը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովինն է:

Հիշեցնենք՝ հունիսի 1-ից բոլոր պարեկները իրենց մոտ կունենան մգեցված ապակիների սահմանված չափը ստուգող սարքերը։ 

Պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Կիսվել նյութով