Մամուլ

Երևանի գործարաններից մեկում քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Երևանի գործարաններից մեկում քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Այս մասին Bavnews.am-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության բաժնից։

Մայիսի 26-ին, ժամը 15։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օդեսայի փողոցի թիվ 68 հասցեում՝ գործարանում, աշխատակիցն ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցն (Ս. Ե., ծնված 2001 թ․) ընկել է վերելակի հորանը։

Փրկարարները Ս․ Ե.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Կիսվել