Մամուլ

Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարություն է տարածել

Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարություն է տարածել

Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Արտակ Գալստյանը, ևս այլ անձինք կատարել են առանձնապես ծանր հանցագործություն և մամուլի միջոցով հանրությանը ներկայացրել են իբր Վարդան Ղուկասյանի և այլ անձի հեռախոսային գրագրությունները, որպես ապացույց։

Վարդան Ղուկասյանը, մինչ վերոհիշյալ պաշտոնական հայտարարությունը, արդեն գրավոր դիմել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ պարոն Արգիշտի Քյարամյանին՝ մասնավորապես տեղեկացնելով.

«Հայտարարում եմ, որ Տիգրան Արզաքանցյանի մատնանշած հեռախոսահամարները իմը չեն, այդ հեռախոսահամարներից իբր կատարած գրառումներն իմ կողմից չեն կատարվել, երբևիցե այդ հեռախոսահամարներն իմ կողմից չեն օգտագործվել։

Ձեզ եմ ուղարկում տվյալ հեռախոսահամարների բազային հասցեատերերի տվյալները և պահանջում եմ.

Ճշտել, թե տվյալ հեռախոսահամարները 2023 թվականի հունվարի 28-ից մինչև 30.01.2023 թվականը ո՞ր երկրի տարածքում են օգտագործվել, ու՞մ կողմից են օգտագործվել, ինչպես նաև տալ իրավական գնահատական»։

Փոխարենը պետական լիազոր մարմիններն անձին մեղադրանք առաջադրելուց առաջ ճշտեն ներկայացրած փաստերի իսկությունը, իրականացնեն փորձաքննություն, նաև ճշտելու՝ թե տվյալ հեռախոսային գրագրության ժամանակ հեռախոսահամարը, որ երկրից է օգտագործվել, ում կողմից, տվյալ քրեական վարույթը հարուցելուց, մեղադրանք առաջադրելուց ամիսներ անց՝ մամուլում դրա վերաբերյալ ուշացած պաշտոնական հաղորդագրություն են տարածում, ըստ էության առերևույթ խախտելով նախաքննության գաղտնիքը, փորձելով ձևավորել հասարակական կարծիք ի նպաստ նախաքննության մարմնի, որն անթույլատրելի է և խոսք լինել չի կարող ոչ միայն կողմերի հավասար մրցակցության, այլ նաև ընդհանրապես մրցակցության և օբյեկտիվ նախաքննության մասին։

Կիսվել էջում