Մամուլ

Երևանում «Յաշիկի» վարորդը չկարողացավ մոլորեցնել պարեկներին. նա մեքենայից 2 փաթեթ է նետել դուրս

Երևանում «Յաշիկի» վարորդը չկարողացավ մոլորեցնել պարեկներին. նա մեքենայից 2 փաթեթ է նետել դուրս

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 23-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Քաջիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաղդասարյանը Դավիթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղում ծառայություն կատարելու ընթացքում նկատել են Mercedes G մակնիշի 06 SX 066 համարանիշի ավտոմեքենան, և երբ կանգնեցրել են վարորդին, որպեսզի ստուգեն նրա ինքնությունը, վերջինս ավտոմեքենայից ինչ-որ իր է դուրս նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վերջինիս անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ ոչինչ չեն հայտնաբերել։

Սակայն վարորդը, ով Երևանի բնակիչ 35-ամյա Արթուր Բ-ն է, հայտարարել է, որ իր կողմից նետված թվով 2 փաթեթներում թմրանյութ է  եղել, որն ինքը գտել է։

Պարեկներն Արթուր Բ․-ին տեղափոխել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան էլ տեղափոխվել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել