Գայանե Հակոբյանին տեղափոխել են Աբովյան ՔԿՀ
Գայանե Հակոբյանին տեղափոխել են Աբովյան ՔԿՀ
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Կանանց մեկ քրեակատարողական հիմնարկ կա՝ «Աբովյան» ՔԿՀ-ն։ Ենթադրվում է, որ տեղափոխել են այնտեղ։
Մեկ րոպե մեզ հնարավորություն չտվեցին, որ մենք մեր վստահորդին բացատրեինք՝ ինչ է կատարվել, մեղմ եմ ասում շատ:
Մենք բոլոր երաշխավորության տարբերակները տվեցինք, 10 միլիոն եւ ավելի միջնորդեցինք, առաջարկեցինք տնային կալանքի տարբերակը, բոլոր հնարավոր տարբերակները դատարանի սեղանին էին:
Մեզ բոլորիս համար կյանքը տված երեխայի մայրը կալանավորված է, տարբերություն չկա՝ մեկ ամսով, թե երկու ամսով»,-ասաց Մելիքյանը: