Մամուլ

Գրասենյակներից մեկում կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Գրասենյակներից մեկում կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 18-ին Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Երևանի բակիչ 46-ամյա Արտյոմ Սմբատյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 15-ին Երևանի Արա Սարգսյան փողոցի 18/20 հասցեում տեղի ունեցած կրակոցների և դանակահարությունների հետևանքով։

Նա հիվանդանոցում ենթարկվել էր վիրահատության, և բժիշկները նրա ոտքը անդամահատել էին։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ այս գրասենյակն օգտագործվում է շինարարական կազմակերպությունը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում