Մամուլ

Էջմիածնում վիճաբանության ժամանակ 32-ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների

Էջմիածնում վիճաբանության ժամանակ 32-ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների

Մայիսի 19-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության են ընդունվել 24 և 33 տարեկան երկու երիտասարդ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում էջմիածին քաղաքի Սասունցի Դավիթ թաղամասում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ էջմիածինցի 32-ամյա երիտասարդը դանակահարել էր համաքաղաքացիներին, որոնք եղբայրներ են:

Բացատրական աշխատանքի արդյունքում 32-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Կիսվել