Մամուլ

Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ պահանջել է կանգնեցնել մեքենան, այնուհետև դուրս է նետվել մեքենայից

Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ պահանջել է կանգնեցնել մեքենան, այնուհետև դուրս է նետվել մեքենայից

Armtimes.com-ը գրում է․ Քիչ առաջ հայտնել էինք, որ փորձ է արվել առևանգել Աշոտ Փաշինյանին, ՀՀ ոստիկանությունը ևս հաստատել է, որ նման հաղորդում է ստացել:

Նախնական տեղեկություններով, առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել:

Լրատվամիջոցների հետ զրույցում Գարիկ Գալեյանն ասել է, թե «քաղաքավարի մոտեցել են, ասել՝ քո հետ ոչ մեկը ոչ մի բան չի անի, ո՛չ քեզ վնասում ենք, ո՛չ էլ…»:

Գալեյանը նաև ասել է, թե Աշոտ Փաշինյանը չի պահանջել, որ կանգնեցնեն մեքենան, որ իջնի: Մեր տեղեկություններով, սակայն, Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ պահանջել է կանգնեցնել մեքենան, որը չի արվել, և դրան հաջորդել է նրա՝ մեքենայից դուրս նետվելը:

Եթե առևանգում չի եղել, ապա ինչո՞ւ էր Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայից, ինչի մասին հայտնել են նաև ՀԿ-ի անդամները, կամ ինչո՞ւ էր հետևից ընթացող մեքենան վրաերթի ենթարկում նրան:

Կիսվել