Աննա Հակոբյանն ի պատասխան քննադատությունների՝ լուսանկար է հրապարակել
Աննա Հակոբյանն ի պատասխան քննադատությունների՝ լուսանկար է հրապարակել
Համացանցում երեկվանից քննարկում են Աննա Հակոբյանի հագուկապը, որով մասնակցել է Զագրեբում «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»։
Հակոբյանը գագաթնաժողովին ներկայացել էր սովորական ջինսե տաբատով և ուսերի հատվածում բաց շապիկով։
Հրապարակված լուսանկարներում, որտեղ նաև այլ երկրների առաջին տիկնայք են, ներկայացել են արարողությանը դասական ոճի հագուստով։
Այսօր Հակոբյանը ի պատասխան հնչած քննադատությունների ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար, որտեղ դասական հագուստով է։