Մամուլ

Ինչ վկայական է վարորդը ներկայացրել պարեկին և ենթարկվել վարչական տույժի. ՀՀ ոստիկանության պարզաբանումը

Ինչ վկայական է վարորդը ներկայացրել պարեկին և ենթարկվել վարչական տույժի. ՀՀ ոստիկանության պարզաբանումը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել՝ կապված մայիսի 6-ին պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզը սպասարկող գումարտակի ծառայողներից մեկի գործողությունների տեղեկատվության հետ:

Պարզաբանման մեջ ասված է.

«Մայիսի 6-ին սոցցանցում և լրատվական կայքերում տեղեկություն էր տարածվել, թե, իբր, պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզը սպասարկող գումարտակի ծառայողներից մեկը վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն «տրանսպորտային միջոցը ուժը կորցրած վարորդական վկայականով վարելու» համար այն պայմանում, երբ տվյալ վարորդի վարորդական իրավունքի վկայականը վավեր է եղել։

Վերոգրյալի մասին հայտնում ենք, որ վարորդը պարեկային ծառայողին է ներկայացրել ոչ թե լրատվական կայքերում հրապարակված վարորդական վկայականը, այլ ժամանակավոր վարորդական վկայական, ինչը տրված է եղել 12․01․2023 թվականից մինչև 01․02․2023 թվականը, ինչը նաև երկարաձգված է եղել մինչև 20․03․2023 թվականը։

Տվյալ անձը մեքենան փաստացի վարել է ուժը կորցրած ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականով։

Հարկ է նաև նշել, որ հաշվառման-քննական ստորաբաժանման կողմից տրված ժամանակավոր վարորդական վկայականի ժամկետը լրանալուց հետո, քաղաքացուն տրվում է վարորդական իրավունքի վկայական (պլաստիկ), որտեղ նշվում է ժամանակավոր վարորդական վկայականի տրման ամսաթիվը։

Եվս մեկ անգամ նշենք, որ մայիսի 5-ին՝ իրավախտումն արձանագրելու օրը, տվյալ անձի մոտ եղել է ժամանակավոր վարորդական վկայական, ինչի ժամկետը լրացած է եղել 20․03․2023 թվականին, իսկ վարորդական վկայականը նրան տրամադրվել է ՃՈ Մարտունու հաշվառման-քննական ստորաբաժանման կողմից՝ մայիսի 6-ին՝ նրա սոցցանցում կատարած գրառման օրը։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին չհրապարակել չճշտված և ապակողմնորոշող տեղեկություններ, նաև անհարկի և անհիմն չվարկաբեկել ոստիկանության ծառայողին և նրա օրինական գործունեությունը»:

Կիսվել