Մամուլ

Ներսես Պողոսյանն ամուսնալուծվել է

Ներսես Պողոսյանն ամուսնալուծվել է

Hraparak.am-ը գրում է․ Սկանդալի կիզակետում մշտապես հայտնվող Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ներսես Պողոսյանն ամուսնալուծվել է։

Նշենք, որ նա երեք տղաների հայր է, նրա կինը բավականին ակտիվ էր 2018-ին, երբ Պողոսյանն անցնում էր Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին վերաբերող քրեական գործով։

Նշենք, որ այս տարի դատարանը նրան ազատազրկման է դատապարտել 6 ամիս ժամկետով, սակայն պայմանականորեն պատիժը չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան 1 ամիս ժամկետով:

Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով «Զենքի մասին» «օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու եւ պահելու իրավունք, ինչպես նաեւ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ОС ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձեւակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող թվով 4 հատ «ТТ» տեսակի ատրճանակներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 7.62մմ/7.62ճ25/ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2022 թվականի մարտի 4-ին վերջինիս Երեւան քաղաքի Խուդյակով 136/1 տան խուզարկության ընթացքում:

Կիսվել նյութով