Իմ մեկնաբանություններում մի ինքնահաստատվեք, խնդրում եմ․ Իննա Խոջամիրյան
Իմ մեկնաբանություններում մի ինքնահաստատվեք, խնդրում եմ․ Իննա Խոջամիրյան
«RazBoy» բեմական անունով երգիչ Վարդան Նահապետյանն անդրադարձել է օրերս Իննա Խոջամիրյանի մասնակցությամբ` Լուսինե Թովմասյանի «Կնոջ Օրագիրը» հաղորդմանը:
Նա Իննայի ինստագրամյան էջում տեղադրված տեսանյութի տակ գրել է հետևյալը.
«Ուստի ինքնահաստատվիր վերջապես և եթերներում այդքան մի տանջվիր տղամարդկանց թեմաներով»:
Մեկնաբանությանն ի պատասխան, դերասանուհին նախ պատասխան է, այնուհետև տեղադրել այն սթորի․
«Իսկ դուք իմ մեկնաբանություններում մի ինքնահաստատվեք, խնդրում եմ»,-գրել է Իննան: Այնուհետև սթորիին ավելացրել է նաև հետևյալ տողերը՝
«Սիրելի պրոդյուսեր Ռազբոյ օֆիցիալ, զբաղվեք ձեր գործով խնդրեմ, իսկ մնացածը կինքնահաստատվեն մի օր, մի մտահոգվեք։
Չդիմացա, ասեցի ասեմ՝ հանգիստ խղճով քնեմ։ Իսկ բոլոր-բոլոր ադեկվատ մարդկանց շնորհակալ եմ ջերմ արձագանքի համար»,- հավելել է նա։