Աշխարհ

Փաշինյանի համար օդային տարածքը նույնպես փակ է․ թող մեզնից չնեղանան․ Չավուշօղլու

Փաշինյանի համար օդային տարածքը նույնպես փակ է․ թող մեզնից չնեղանան․ Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին խոսել է հայկական օդանավերի համար Թուրքիայի տարածքը փակելու և դրա պատճառների մասին։

Թուրքական 24TV-ի հետ հարցազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը անհավասարակշիռ է իր հայտարարությունների և վարած քաղաքականության մեջ։

«Որոշ դեպքերում տեսնում ես դրական մի հայտարարություն եւ հանկարծ լրիվ հակառակ մի գործողություն։ Ցավոք, մենք մեր ուզած անկեղծությունը չենք տեսնում։ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցությունը ամենաշատը հենց Հայաստանի շահերից է բխում։

Թուրքիայի օդային տարածքով ամեն օր թռիչքներ են եղել։ Հիմա մենք փակել ենք։ Փակել ենք VIP անձանց համար։ Թող մեզնից չնեղանան։ 

Փակել ենք նաեւ Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակն էր եկել ՍԾՏՀ ԽՎ-ի նիստին, մենք հյուրընկալել էինք գագաթնաժողովը, ուստի կազմակերպության անդամի համար (օդային տարածքը) անհնար էր փակել»,- ասել է Չավուշօղլուն։

Կիսվել էջում