ՏեսանյութՕգտակար

Ինչպես ճիշտ մաքրել ոսկյա զարդերը տան պայմաններում (Տեսանյութ)

Ինչպես ճիշտ մաքրել ոսկյա զարդերը տան պայմաններում

Ոսկերչական արտադրության մեջ մաքուր ոսկին վաղուց արդեն չի օգտագործվում, քանի որ այն ամրապինդ չի և շուտ է մաշվում: Այդ պատճառով ոսկուն ավելացնում են արծաթ, պղինձ, պալլադիում և այլն:

Եվ քանի, որ ոսկին կոռոզիայի չի ենթարկվում, ապա գունափոխմանը նպաստում են ձուլվածքում առկա այլ մետաղները: Օքսիդացումը տեղի է ունենում ոչ միայն մաշկի, այլև քսուկների, օծանելիքի, ինչպես նաև օդում գտնվող տարբեր նյութերի հետ շփման պատճառով:

Ինչպես ճիշտ մաքրել ոսկյա զարդերը

Ուստի խորհուրդ է տրվում տնային գործերով զբաղվելիս ոսկյա զարդերը հանել, իսկ հանելուց հետո դրանք մաքրել փափուկ լաթով: Կեղտոտված զարդը կարելի է մաքրել 25%-անոց անուշադրի (նաշատիր) սպիրտի մեջ 20 րոպե տեղադրելով, որից հետո մաքրեք փափուկ կտորով:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել