Ինչպես ճիշտ մաքրել ոսկյա զարդերը տան պայմաններում (Տեսանյութ)
Ոսկերչական արտադրության մեջ մաքուր ոսկին վաղուց արդեն չի օգտագործվում, քանի որ այն ամրապինդ չի և շուտ է մաշվում: Այդ պատճառով ոսկուն ավելացնում են արծաթ, պղինձ, պալլադիում և այլն:
Եվ քանի, որ ոսկին կոռոզիայի չի ենթարկվում, ապա գունափոխմանը նպաստում են ձուլվածքում առկա այլ մետաղները: Օքսիդացումը տեղի է ունենում ոչ միայն մաշկի, այլև քսուկների, օծանելիքի, ինչպես նաև օդում գտնվող տարբեր նյութերի հետ շփման պատճառով:
Ինչպես ճիշտ մաքրել ոսկյա զարդերը
Տնային պայմաններում զարդերի նախնական տեսքը վերականգնելու համար կարող եք կիրառել հետևյալ մեթոդները.
Անուշադրի սպիրտով (նաշատիր) մաքրում: Կեղտոտված կամ խամրած զարդը կարելի է մաքրել՝ այն 20 րոպե տեղադրելով 25%-անոց անուշադրի սպիրտի լուծույթի մեջ, որից հետո անհրաժեշտ է զգուշությամբ մաքրել փափուկ կտորով:
Օճառաջրով լվացում: Սա ևս մեկ անվտանգ տարբերակ է։ Գոլ ջրի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ հեղուկ օճառ, զարդերը թողեք մեջը 15-20 րոպե, ապա նրբորեն մաքրեք փափուկ խոզանակով և չորացրեք:
Կարևոր կանոն. Խուսափեք զարդերը կոշտ նյութերով կամ սոդայով շփելուց, որպեսզի չվնասեք ու չքերծեք մետաղի մակերեսը:
Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում


