Պարզվել է՝ Կոտայքի մարզում հարսանիքի մեկնող BMW-ի և Opel-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորների ինքնությունը
Պարզվել է՝ Կոտայքի մարզում հարսանիքի մեկնող BMW-ի և Opel-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորների ինքնությունը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է՝ ապրիլի 28-ին Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ BMW-ն վարել է Երևանի բնակիչ 26-ամյա Կոնստանտին Մինասյանը, իսկ Opel-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Համլետ Խաչատրյանը։
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Սիմոն Օհանյանը, 55-ամյա Անուշավան Խաչատրյանն ու 62-ամյա Մնացական Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոպվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն վթարի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդը մեկնելիս է եղել հարսանեկան արարողության։