Մամուլ

Ալեն Սիմոնյանը մեկնում է Անկարա

Ալեն Սիմոնյանը մեկնում է Անկարա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վաղը մեկնում է Անկարա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին, Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին։

Տեղեկությունը Bavnews.am-ին փոխանցեց խորհրդարանի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ նշելով, որ նախատեսված է Ալեն Սիմոնյանի ելույթը։

Անկարայում նախատեսված միջոցառումները տևելու են մայիսի 3-4-ը։

«Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ»,- ասաց խոսնակը։

ԱԺ նախագահն այցի ընթացքում երկկողմ հանդիպում կունենա Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաֆա Շենթոփի հետ։

Ավելի վաղ ԱԺ նիստի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել էր՝ վաղը չէ մյուս օրը Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնելու են Թուրքիա:

Կիսվել նյութով