Արտակարգ դեպք Երևանում․ 7-ամյա տղան զանգահարել է Ոստիկանություն և 911 ու հայտնել, որ Թումանյանի տուն-թանգարանում ռումբ է տեղադրված
Արտակարգ դեպք Երևանում․ 7-ամյա տղան զանգահարել է Ոստիկանություն և 911 ու հայտնել, որ Թումանյանի տուն-թանգարանում ռումբ է տեղադրված
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և միաժամանակ՝ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ռումբ կա տեղադրված։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր տեղում ստուգողական աշխատանքներ կատարելու արդյուքնում արտառոց ոչինչ չեն հայտնաբերել և պարզել են, որ ահազանգը կեղծ է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ ահազանգը 911 տվել է Երևանի բնակիչ 7-ամյա Ադամ Ա․-ն։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։