Ինչպես փոխարինել վարորդական վկայականը
Վարորդական վկայականը փոխարինելու կամ ժամկետը լրանալուց հետո անհրաժեշտ է վարորդական իրավունքի վկայականով և անձնագրով դիմել ՃՈ ՀՔԲ (ՄՌՈՒ, Դավիթ Բեկ)։
Նախքան ՃՈ ներկայանալը, պետք է հավելվածի միջոցով գրանցվել roadpolice.am-ում, որպեսզի անցնեք հերթագրում։ Այնուհետև ընտրում եք վարորդական վկայական, ապա ընտրում համապատասխան դաշտերը՝ փոխարինում կամ կորուստ և լրացնում համապատասխան դաշտերը։
Ինչպես փոխարինել վարորդական վկայականը
Ձեր հեռախոսին ստանում եք հաղորդագրություն (երբեմն հաղորդագրությունը կարող եք ստանալ մինչև 2 ժամ անց) նշված օրը և ժամին ներկայանալու ՃՈ ՀՔԲ (ՄՌՈՒ, Դավիթ Բեկ)։

Վարորդական վկայականի փոխարինման կամ կորստի դեպքում տերմինալի միջոցով վճարում եք 12.300 դրամ, ստանում անդորրագիրը, այնուհետև լրացնում հարցաթերթիկը (անուն, ազգանուն, հայրանուն) և տեղեկատու բաժնից ստանում հերթի (սովորաբար հերթը տևում է մոտ 10 րոպե) կտրոնը։
Հերթը հասնելուն պես, ձեզ կանչում են համապատասխան սենյակ, ներկայացնում եք անձնագիր և հին վարորդական իրավունքի վկայականը, լուսանկարվում և մոտ 5 րոպե հետո վերցնում եք նոր վարորդական իրավունքի վկայականը։
Կորած վարորդական իրավունքի վկայական ստանալու համար կատարում եք նույն գործողությունները: Դրանից հետո անձին իր ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական վկայական` 20 օր ժամանակով:
Վարորդական իրավունքի վկայականի կորստի դեպքում՝ 15 օր անց հատկացվում է նոր վարորդական վկայական:


