Մամուլ

Ինչպես փոխարինել վարորդական վկայականը

Ինչպես փոխարինել վարորդական վկայականը

Վարորդական վկայականի ժամկետը լրանալուց հետո անհրաժեշտ է վարորդական իրավունքի վկայականով և անձնագրով դիմել ՃՈ ՀՔԲ (ՄՌՈՒ, Դավիթ Բեկ)։

Նախքան ՃՈ ներկայանալը, պետք է հավելվածի միջոցով գրանցվել road.police.am-ում, որպեսզի անցնեք հերթագրում։ Այնուհետև ընտրում եք վարորդական վկայական, ապա ընտրում համապատասխան դաշտերը՝ փոխարինում կամ կորուստ և լրացնում համապատասխան դաշտերը։

Ձեր հեռախոսին ստանում եք հաղորդագրություն (երբեմն հաղորդագրությունը կարող եք ստանալ մինչև 2 ժամ անց) նշված օրը և ժամին ներկայանալու ՃՈ ՀՔԲ (ՄՌՈՒ, Դավիթ Բեկ)։

Ինչպես փոխարինել վարորդական վկայականը

Վարորդական վկայականի կորստի կամ փոխարինման դեպքում տերմինալի միջոցով վճարում եք 12.300 դրամ, ստանում անդորրագիրը, այնուհետև լրացնում հարցաթերթիկը (անուն, ազգանուն, հայրանուն) և տեղեկատու բաժնից ստանում հերթի (սովորաբար հերթը տևում է մոտ 10 րոպե) կտրոնը։

Հերթը հասնելուն պես, ձեզ կանչում են համապատասխան սենյակ, ներկայացնում եք անձնագիր և հին վարորդական վկայականը, լուսանկարվում և մոտ 5 րոպե հետո վերցնում եք նոր վարորդական վկայականը։

Կորած վարորդական վկայական ստանալու համար կատարում եք նույն գործողությունները: Դրանից հետո անձին իր ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական վկայական` 20 օր ժամանակով:

Վարորդական վկայականի կորստի դեպքում՝ 15 օր անց հատկացվում է նոր վարորդական վկայական:

Կիսվել էջում