ԱԺ միջադեպի ժամանակ Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ հեռացավ դահլիճից (Տեսանյութ)
ԱԺ միջադեպի ժամանակ Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ հեռացավ դահլիճից (Տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 20-ին, միջադեպից հետո, երբ նիստն ընթհատվեց եւ անվտանգության աշխատակիցները փորձում էին ուժով դուրս տանել ամբիոնի մոտ ակցիա իրականացնող ընդդիմադիր պատգամավորներին, վարչպետ Նիկոլ Փաշինյանը, որ դահլիճում նստած էր, թիկնապահների ուղեկցությամբ րագ հեռացավ:
Հիշեցնենք, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից։
Ալեն Սիմոնյանի հրահանգով նիստն ընդմիջվեց եւ ընդդիմադիր պատգամավորները բռնի ուժով դուրս բերվեցին։
Նիստի վերսկսումից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ընդդիմադիր 10 պատգամավորներ ստացել են նկատողություն եւ մինչեւ օրվա ավարտ չեն կարողանա վերադառնալ նիստերի դահլիճ։
«Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թեւանյանը հեռացվում են մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,- նիստի վերսկսումից հետո հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Տեսանյութը ստորև