ՄամուլՏեսանյութ

«Աննախադեպ ապօրինություն ԱԺ-ում». Քրիստինե Վարդանյան

«Աննախադեպ ապօրինություն ԱԺ-ում». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով.

«Աննախադեպ ապօրինություն ԱԺ-ում: Ընդդիմադիր պատգամավորներին նախ բռնի ուժով հեռացրեցին դահլիճից, ապա թույլ չեն տալիս մուտք գործել դահլիճ»:

Հիշեցնենք, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից։

«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը եւ հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է , սթափվեք եւ հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։

Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ՝ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասաց Թովմասյանը։

Դրանից հետո Ալեն Սիմոնյանի հրահանգով նիստն ընդմիջվեց եւ ընդդիմադիր պատգամավորները բռնի ուժով դուրս բերվեցին։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով